ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ցույցեր, երթեր կլինե՞ն ի պաշտպանություն «արդարություն հաստատողի կամ բերողի»

Ցույցեր, երթեր կլինե՞ն ի պաշտպանություն  «արդարություն հաստատողի կամ բերողի»
16.06.2017 | 09:23

Միացյալ Նահանգների հանրապետական օրենսդիր Սթիվ Սքալիսը երեկ հրազենային վիրավորում է ստացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտավորապես երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ էին անցկացնում հանրապետականների և դեմոկրատների միջև այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ:


Հարձակվողը, որը մահացել է ոստիկանության հետ հրաձգության ընթացքում, 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնն է, որը մշտապես հետաքրքրվել է քաղաքականությամբ, սոցիալական ցանցերում բազմիցս սուր քննադատության ենթարկել Թրամփին ու հանրապետականներին, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն աջակցել դեմոկրատներին: Հոջկինսոնը կրակել է, երբ ճշտել ու համոզվել է, որ իր դիմաց հանրապետականներ են:
Հետաքրքիր է, ըստ մեր «պայքարիստ», ծռված, շեղված ընդդիմադիրների, եթե Հոջկինսոնը կենդանի մնար և կալանավորվեր, ապա նա քաղբանտարկյա՞լ կլիներ։ Չէ՞ որ նա այդ արել է «ազնիվ, քաղաքական» մղումներով… Եվ հետաքրքիր է` Միացյալ Նահանգների քաղաքացիները ցույցեր, երթեր, պիկետներ չե՞ն կատարում «արդարություն հաստատողի կամ բերողի» մահվան կապակցությամբ։


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ